«Միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը» (ՄԱՍԿ) և «Հանրապետություն» կուսակցությունն ընտրել են հունիսի 7-ին կայանալիք ԱԺ հերթական ընտրությունների ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուներին։
Ապրիլի 19-ին կայացած ՄԱՍԿ-ի արտահերթ համագումարում հաստատվել է ընտրացուցակի առաջին երեք տասնյակը։ Կուսակցության առաջին 5 համարներն են՝
1. Օֆելյա Ավագյան
2. Հովիկ Աղազարյան
3. Հակոբ Ասլանյան
4. Ռուբեն Մելքոնյան
5. Լյովա Մխիթարյան
Հանրապետության ընտրացուցակի առաջին հնգյակում են՝
1․Արամ Սարգսյան
2. Անահիտ Ադամյան
3. Ռոմիկ Մխիթարյան
4. Անի Խաչատրյան
5. Ռաֆայել Այվազյան
Ապրիլի 20-ին «Միասնության թևեր»-ը հրապարակել էր այն թեկնածուների անունները, որոնցով կներկայանա առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և այլ քաղաքական ուժեր հայտարարել էին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:





































