• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 09:59
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Կիբեռզեղծարարությունից տուժած քաղաքացիները ՔԿ-ից պահանջել են վերադարձնել կորցրած գումարները՝ որպես հանցագործության մասնակից

Իրավունք, Հասարակություն,
25 Նոյեմբեր 2025 16:26
ShareShareShare
Կիբեռզեղծարարությունից տուժած քաղաքացիները ՔԿ-ից պահանջել են վերադարձնել կորցրած գումարները՝ որպես հանցագործության մասնակից
telegram

Կիբեռզեղծարարությունից տուժած քաղաքացիներն այսօր՝ նոյեմբերի 25-ին, հավաքվել են Քննչական կոմիտեի շենքի մոտ՝ պահանջելով կառույցից հատուցել իրենց դրամական կորուստները։ «Փողս տո՛ւր», «Բացահայտի՛ր, քննի՛չ» գրություններով պաստառներով քաղաքացիները մատնանշել են իրավապահների «անգործությունը», որի հետևանքով իրենք միջոցներ են կորցրել։

Նոյեմբերի 19-ին քաղաքացիները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել իրենց դրամական կորուստների վերաբերյալ։

«Հանրային վերահսկողություն» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը նշել է, որ այս անգամ եկել են քաղաքացիների գումարների հետևից, քանի որ իրավապահները ներգրավված են հանցագործության մեջ։ Նրա խոսքով՝ իրավապահները տեղյակ էին, որ Հայաստանում ապօրինի ձեռնարկատիրություններ են գործում, սակայն չեն կանխել դրանց գործունեությունը՝ այսպիսով նպաստելով խաբեություններին։

«Եկել ենք պահանջելու քաղաքացիներից շորթված գումարները, որովհետև այդ հանցագործությունները տեղի են ունեցել տվյալ պետական մարմինների թերի աշխատանքի արդյունքում։ Դրա հետևանքով երկրում ունենք մոտավորապես 20 000 և ավելի տուժած, խոսքը զանգերի կենտրոնների միջոցով ներդրումային խարդախությունների և այլ կիբեռհանցագործությունների մասին է, որ այսօր քաղաքացիները հայտնվել են ֆինանսական կազուսի առաջ»,- պարզաբանել է նա։

Կարագյոզյանի խոսքով՝ քաղաքացիները մեծ գումարներ կորցնելուց հետո ենթարկվում են հալածանքների և այդ պատճառով խուսափում են լրատվամիջոցներից։

«Ո՞ւր էր ձեր գլուխը, ինչի՞ եք խաբվել, գումարները փոխանցել հանցագործներին․ նախ՝ հանցագործների ճակատին գրված չէր, որ իրենք հանցագործ են, նմանատիպ դեպքերում ամբողջ փաստաթղթաբանությունը, իհարկե, ապահովագրված է լինում։ Մենք ունենք շահառուներ, ովքեր մասնագիտությամբ ծրագրավորող են, այստեղ կան քաղաքացիներ, ովքեր աշխատում են բանկերի փողերի լվացման բաժիններում, այնպես որ ծուղակում հայտնվելը միայն ու միայն միամիտ մարդու խնդիրը չէ»,- ընդգծել է նա։

Իրավապաշտպանը նշել է, որ մի քանի փուլով գումարներ փոխանցելը նույնպես ոչ թե միամտության, այլ մեծ ծուղակում հայտնվելու մասին է։

«Ունենք քաղաքացիներ, ովքեր առաջին ներդրումն արել են 1400 դոլար, դրանից հետո արել են նորից մոտ 1000 դոլար, հետո ինչ-որ միջազգային իբրև թե կազմակերպություններ զանգահարում են քաղաքացիներին, իբրև թե իրավաբանական ծառայություններ են, և այդ կորցրած գումարը գտել են, բայց մնում է՝ իրենց վճարեն, որ այդ գումարները վերադարձնեն, մի քանի հազար դոլար էլ վերցնում են այսպես կոչված իրավաբանները՝ հետո իբրև թե շահույթի ինչ-որ հարկեր, ինչ-որ տոկոսներ»,- հստակեցրել է նա։

Կարագյոզյանի խոսքով, սակայն, քրեական գործի նախաձեռնումից հետո քաղաքացին դեռևս ոչ միայն պաշտպանված չէ, այլև հանցագործությունը նույն կերպով և ավելի մեծ թափով շարունակում է նրա նկատմամբ, և որևէ կերպ չի պաշտպանվում։

«Մենք հիշեցնում ենք նրանց պարտականությունները, որը պիտի կատարեն, հակառակ դեպքում՝ այդ դռները կփակենք (ՔԿ շենքի-խմբ․), հակառակ դեպքում՝ պատրաստ չենք կույր աղիքներ պահելու, պատրաստ չենք հարկեր վճարելու այն դեպքում, եթե մեր իրավունքները որևէ դեպքում չեն վերականգնվում, թող նշեն դեպք, երբ ներդրումային խարդախությունների հետևանքով զոհ դարձած քաղաքացիներից մեկի իրավունքը վերականգնվել է»,- շեշտել է իրավապաշտպանը։

Ավելի ուշ քաղաքացիներին է մոտեցել ՀԿԳ քննության գլխավարությամբ կիբեռհանցագործության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործության քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյանը։ Նա մանրամասնել է քաղաքացիների քրեական գործերի ընթացքը և խոստացել ընդունել հավաքված քաղաքացիներից 5-ին՝ իրենց ընտրությամբ։

Գրիգորյանը, հակադարձելով Կարագյոզյանի այն պնդմանը, թե քաղաքացիների իրավունքները չեն պաշտպանվում, ասել է, որ կիբեռհանցագործության քննության վարչության քննիչները ձեռնարկում են բոլոր միջոցները տուժողների խախտված իրավունքների վերականգնման համար։

«Տուժողների կողմից հասցեագրված բոլոր դիմումներն ստանում են իրենց պատասխանները, քաղաքացիներն ստանում են ընդունելություն, անհրաժեշտության դեպքում՝ նաև իրենց հայտնի նոր հանգամանքների վերաբերյալ, վարույթ իրականացնող մարմինը հայտնում է նոր տեղեկություններ, որի շուրջ էլ վարույթ իրականացնող քննիչը պլանավորում է համապատասխան ապացուցական և այլ վարութային գործողությունների կատարումը»,- նշել է նա։

Գումարի փոխհատուցման մասին քաղաքացիների պահանջին պատասխանելով՝ Գրիգորյանը շեշտել է, որ վարույթ իրականացնող մարմինը պետք է միջոցներ ձեռնարկի տուժած անձանց հանցագործության պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ։ Նա նաև հայտարարել է, որ սխալ է պնդումը, որ բացահայտված դեպքեր չկան։ Մի շարք դեպքերում, ըստ նրա, կան նույնիսկ գումարների վերադարձի դեպքեր։

«Վիճակագրական տվյալները ներկայումս չեմ կարող մատնանշել, բայց հաստատապես կարող եմ նշել, որ մի շարք քրեական վարույթներով բացահայտվել են հանցագործության կատարած անձինք, վերջիններիս ներկայացվել է մեղադրանք, այդ թվում՝ նախաքննության կատարման ընթացքում վերականգնվել է հանցագործության տուժած անձանց պատճառված հանցագործության վնասները»,- տեղեկացրել է ՔԿ ներկայացուցիչը։

Կարագյոզյանը նոյեմբերի 19-ին լրագրողներին տեղեկացրել էր, որ իրենց ՀԿ-ն կիբեռզեղծարարության ավելի քան 250 դիմում ունի ՀՀ քաղաքացիներից, որոնցից ավելի քան 70%-ը կապված է HelloBit-ի հետ։ Նրա տվյալներով, ընդհանուր առմամբ, տարբեր հարթակներում կիբեռհանցավորության զոհ է 20 000 ՀՀ քաղաքացի։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ բացահայտել է այս տարի միջազգային կապեր ունեցող չորրորդ կիբեռհանցագործության «զանգերի կենտրոնը»։ Կառույցը հոկտեմբերի 30-ին զգուշացրել էր անձանց մասին, որոնք 5000 դրամի դիմաց պատրաստ են վաճառել իրենց բջջային հեռախոսահամարով ակտիվացրած հաղորդագրությունների հավելվածները։ ՆԳՆ-ից հորդորել էին քաղաքացիներին զերծ մնալ իրենց բջջային հեռախոսահամարներով կամ ուրիշների համար այլ հեռախոսահամարներով էջեր բացելուց։

Նոյեմբերի 10-ին ՆԳՆ-ն զգուշացրել էր HelloBit(y) ֆինանսական բուրգի սխեմայի ռիսկերի մասին և կոչ արել զերծ մնալ նման ռեսուրսներում «ներդրումներ» կատարելուց։

Կարդացեք նաև՝ 

«Շատ լավ պատրաստված են». մեդիափորձագետը՝ հայ օգտատերերի վրա հարձակումների նոր ալիքի մասին
HelloBit-ից ու զեղծարարություններից տուժածները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին
telegram
Tags: Բողոքի ակցիաԿիբերհանցագործություն

Հարակից հրապարակումներ

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների գազամատակարարումը, հայտնել է «Գազպրոմ Արմենիա ընկերությունը։ Ըստ հրապարակման՝...

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35

Հայաստանում հուլիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։Քամին` հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Երևանում...

Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48

Գործարար և քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի նախկին կինը՝ Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան նախկին ամուսնու որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի և...

Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

«Սրբազան շարժման» մասնակիցների վերաբերյալ քրեական գործը կարող է կարճվել ՄԱԿ-ի հակաահաբեկչության հարցերով հատուկ զեկուցող Բեն Սաուլի սպասվող եզրակացությունից հետո, հայտնել...

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37

Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակների դեպքերի վերաբերյալ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության...

Load More
Xosum
  • Լուրեր
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22
Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

ԲՏԱ նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17
СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37
Власти предупредили о резком повышении уровня воды в реках Армении из-за циклона

Դատարանը Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Քյոխի մասին տեղեկությունները

20 Հուլիս 2026 18:29
Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Արեգնազ Մանուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա երկամսյա կալանքի որոշումը

20 Հուլիս 2026 18:17
Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

20 Հուլիս 2026 17:32
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30
ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

20 Հուլիս 2026 16:21
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

20 Հուլիս 2026 16:00
ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

20 Հուլիս 2026 15:35
ՀԿԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին

«Ուժեղ Հայաստանի» համակիրներ են ձերբակալվել․ ՀԿԿ

20 Հուլիս 2026 15:17
Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

20 Հուլիս 2026 15:00
Лапшин обсудил с МИД Канады применение санкций против азербайджанских чиновников

Լապշինը դատական հայցով է սպառնացել ՀՀ-ին՝ երկիր մուտքն արգելելու համար

20 Հուլիս 2026 14:41
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
Հասարակություն

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների գազամատակարարումը, հայտնել է «Գազպրոմ Արմենիա ընկերությունը։ Ըստ հրապարակման՝...

Read moreDetails
Տնտեսություն

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45

«Արարատցեմենտ» ընկերության կառավարումը պետությանը փոխանցվելուց հետո հուլիս ամսվա ընթացքում սահմանված կարգով կնշանակվի գործարանի նոր կառավարիչը, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ