Մինչ կառավարությունը նպատակադրված գնում է «Տաշիր» ընկերությունների խմբի կալանավորված նախագահ Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) պետականացման ճանապարհով, էներգետիկ մեկ այլ ռազմավարական ընկերությունում՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում» (ԲԷՑ), արձանագրվել են միլիարդավոր դրամների չարաշահումներ, հայտնում է CivilNet-ը։
Հրապարակման համաձայն՝ գողություններ կատարելու առիթով վերջին մեկ տարվա ընթացքում ԲԷՑ-ի դեմ հարուցվել է վեց քրեական գործ, որի արդյունքում պետությանը պատճառված ընդհանուր վնասը գնահատվում է ավելի քան 2,6 մլրդ դրամ։ Այս գումարից վերադարձվել է ընդամենը 8%-ը՝ մոտավորապես 207 մլն դրամ։
CivilNet-ը հիշեցրել է, որ հունիսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ին մեղադրել էր «Հոմպլեքս» առևտրի կենտրոնի բացման ժամանակ էլեկտրաէներգիայի անջատում առաջացնելու մեջ, իսկ հաջորդ օրը հայտարարել էր ընկերությունն ազգայնացնելու անհրաժեշտության մասին։
Սակայն, ըստ CivilNet-ի, միջադեպը տեղի է ունեցել «Շահումյան-2» ենթակայանի պատճառով, որը պատկանում է պետական ԲԷՑ-ին, որտեղ տարիներ շարունակ գրանցվել են շահագործման խնդիրներ և սարքավորումների մաշվածություն:
Հետաքննության համաձայն՝ ԲԷՑ-ում հայտնաբերված չարաշահումների վնասը կազմել էր 2,6 մլրդ դրամ, որից միայն 8%-ն է վերադարձվել:
Քրեական վարույթների հիմքում դրված ուսումնասիրոււթյունները մենկաբանելով՝ ԲԷՑ-ի տնօրենի խորհրդական Սարգիս Թևոսյանը նշել է, որ ընկերությունը «տրամադրել է պարզաբանումներ», և պաշտոնական զեկույցներում ֆինանսական խախտումների մասին խոսք չկա:
«Պարզաբանումներ ունենք տրամադրած տարբեր կառույցներից, նմանատիպ ֆինանսական չարաշահումների մասին խոսք չկա»,- ասել է նա:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը նշել է, որ ԲԷՑ-ի ներկայիս կառավարման արդյունքում «ընկերությունում հետընթաց է գրանցվել»՝ ի տարբերություն մասնավոր ՀԷՑ-ի:
Մինչդեռ, ըստ CivilNet-ի, ԲԷՑ-ի-ի ղեկավար կազմի աշխատավարձի և պարգևավճարների ֆոնդը 2019 թվականի 86 մլն դրամից աճել է մինչև 114 մլն դրամ 2024 թվականին, ինչը կազմում է մոտ 33% աճ։ ԲԷՑ-ի գործերի նախնական քննությունը շարունակվում է արդեն վեց տարի, սակայն, ինչպես նշում է CivilNet-ը, դեռևս մեղադրյալներ չկան։
CivilNet-ը նախկինում հայտնել էր, որ իրավապահ մարմինները պետական «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում բացահայտել էին ավելի քան 2,6 մլրդ դրամի վնաս։






































