Քննչական կոմիտեն ստացել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի վերաբերյալ հաղորդումը, այն ուսումնասիրության փուլում է, Armenia Today-ը տեղեկացել է ՔԿ-ից։
Կոմիտեից հաստատել են, որ հաղորդումը, որն ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունում էր, ուղարկվել է ՔԿ։ Հավելել են, որ վարույթ նախաձեռնելու կամ չնախաձեռնելու մասին լրացուցիչ կտեղեկացնեն։
Հոկտեմբերի 25-ին Armenian WikiLeaks տելեգրամյան ալիքը տեսանյութ էր հրապարակելով՝ նշելով, թե «արքեպիսկոպոսը սեռական կապի մեջ է իր քեռակնոջ հետ»։ Ավելի ուշ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ գլխավոր դատախազություն էր ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար արքեպիսկոպոսի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։ Դատախազությունից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ հաղորդմանն ընթացք է տրվել։
Արքեպիսկոպոսը զրպարտություն և հերյուրանք էր անվանել տեսանյութը՝ նշելով, որ այն ուղղված է իր և եկեղեցու դեմ:
Մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չմանրամասնելով, թե ում է դիմում, գրել էր. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»:
Կարդացեք նաև՝






































