Միջազգային դատարաններին է ներկայացվել հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութը։ Այս մասին տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի Facebook-յան էջից։
«Հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջների շրջանակներում այսօր նշված դատարաններին է ներկայացվել սույն թվականի հոկտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում շրջանառված հայ զինծառայողների սպանության տեսանյութը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի հիմնարար իրավունքների խախտման փաստը»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ նախօրեին համացանցում կադրեր էին հայտնվել, թե ինչպես են ադրբեջանցիները գնադակահարում գերեվարված հայ զինծառայողներին։
Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն
Գործարար Տիգրան Արզաքանցյանի նախկին կինը՝ Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան նախկին ամուսնու որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի և Նաիրա Խաչատրյանի դեմ,...





































