Մոսկվայի դատարանը Парк горького և Цветы խմբերի հիմնադիր, ռոք երաժիշտ Ստաս Նամինի խորթ որդուն՝ Ռոման Տկաչենկոյին, դատապարտել է 18 տարվա ազատազրկման՝ եղբոր ու տատիկի կրկնակի սպանության համար, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Դատավարության ընթացքում Տկաչենկոն ամբողջությամբ ընդունել է սպանությունների մեջ իր մեղքը, բայց չի համաձայնել իր գործողությունների դասակարգման հետ։ Նա հայտարարել է, որ սիրում է սպանված տատիկին և եղբորն ու ընդգծել, որ միշտ վատ հարաբերություններ է ունեցել Նամինի հետ, փոխանցել է կայքը:
Իր վերջին խոսքում մեղադրյալը հրապարակավ զղջացել է և ներողություն խնդրել իր սիրելիներից, այդ թվում՝ Ստաս Նամինից, որը գործով ճանաչվել է որպես տուժող։ Մի պահ Տկաչենկոն նույնիսկ ծնկի է իջել։
Պաշտպանությունը պնդել է, որ Տկաչենկոն հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, նախկինում ինքնասպանության փորձ է արել և հանցագործության պահին գտնվել է հուզական սթրեսի մեջ։ Տկաչենկոյի մայրը նույնպես նշել է որդու փխրուն հոգեբանությունը և ասել, որ ողբերգությունը մասամբ պայմանավորված էր ընտանեկան դժվարին հանգամանքներով, սակայն փորձաքննությունը Տկաչենկոյի մոտ ծանր հոգեկան խանգարում չի հայտնաբերել։
Ավելի վաղ Ստաս Նամինը խորթ որդուն տականք էր անվանել էր: Արվեստագետն ընդգծել էր, որ երկար տարիներ չի շփվել նրա հետ ու երբեք հարազատ չի համարել։





































