Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել է ԱԱԾ մեկուսարան՝ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, հայտնել է նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը։
Ղուկասյանը քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր հիվանդանոց՝ առողջական վիճակի հետ կապված նշանակված համապատասխան փորձաքննություն անցնելու նպատակով։
Ըստ Փոստանջյանի՝ բժիշկն այնպիսի ախտորոշում էր տվել, որն անհամատեղելի է կալանքի հետ: Փոստանջյանի խոսքով՝ նրան տեղափոխելը ՔԿՀ կարելի է բնութագրել որպես հանցագործություն՝ մարդուն մահվան հասցնելուն միտված:
Պաշտպանն այնուհետև հայտնել է, որ Ղուկասյանի վիճակով պայմանավորված շտապօգնություն է կանչել նրա համար, սակայն «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի աշխատակիցները թույլ չեն տվել նրանց ներս մտնել։
2025թ․ հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետև կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան, ապա դեկտեմբերի 17-ին երկարաձգել նրա կալանքը:
Լրատվամիջոցները հունվարի 8-ին հայտնել էին, որ կալանավորված Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց:





































