Արագածոտնի մարզում՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի կրակադաշտի տարածքում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով 22-ամյա երիտասարդն ստացել է մարմնական վնասվածքներ և ուղղաթիռով տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, տեղեկություն է ստացվել, որ Սադունց գյուղի զորամասի հարակից դաշտերում պայթյունի հետևանքով «Աջ ձեռքի և աջ ոտքի վնասվածք» նախնական ախտորոշմամբ «Ապարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել քաղաքացի, ում առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Ըստ իրավապահների՝ վերջինս կրակադաշտի տարածք է մտել ոչխարներին արածացնելու նպատակով, որի ժամանակ էլ տեղի է ունեցել պայթյունը։






































