Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի 3 օջախից 2-ը մարվել է, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ, երրորդ տեղամասում ինտենսիվորեն շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։
Ըստ գերատեչության՝ այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 253 փրկարար ծառայող՝ 34 օժանդակ և 4 հիմնական տեխնիկա․ կիրառվում են նաև անօդաչու թռչող սարքեր։
Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհը բռնկվել էր նոյեմբերի 21-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրշեջներին հաջողվել էր կանխել հրդեհի տարածումը անտառածածկ տարածքներ և բնակավայրեր։






































