Դաղստանի Կարաբուդախքենթի շրջանում նոյեմբերի 7-ին տեղի ունեցած Կա-226 ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Զոհվածների թվում են «Կիզլյարի էլեկտրամեխանիկական գործարան» (KEMZ) ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Աչալո Մագոմեդովը, ինչպես նաև չորս աշխատակից։ Վթարը տեղի է ունեցել Աչի-Սու գյուղում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի արևմտյան միջտարածաշրջանային տրանսպորտային քննչական վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Դաղստանում ուղղաթիռի վթարի նախնական պատճառներ են դիտարկվում օդաչուի սխալը և տեխնիկական անսարքությունը։





































