Երևանում տարեց կինն ընկել է Հրազդան գետը, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Հրազդանի կիրճում՝ Արաբկիրի զբոսայգու կողմից։
Նշվում է, որ փրկարարները գետից դուրս են բերել մոտ 70 տարեկան կնոջը, տեղում բուժօգնություն ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։






































