Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 8 անձ է տուժել, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 20։10-ի սահմաններում Ալափարս և Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են Mercedes-ը, Kia-ն և Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազել»-ը։
Վթարի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Ավելի ուշ ՆԳՆ-ն հայտնել է 10 վիրավորի մասին։






































