Թուրքիայի Անկարա նահանգում գրանցվել է 4,1 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 11 կմ խորության վրա՝ Կալեչիկ շրջանում, որը գտնվում է Անկարայից 60 կմ հեռավորության վրա։ Ցնցումներն զգացվել են նաև մայրաքաղաքում։
Չանքայա շրջանում, որտեղ տեղակայված են բազմաթիվ կառավարական հաստատություններ, մարդիկ սրճարաններից և խանութներից խուճապահար դուրս են վազել փողոց։ Վնասների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Երկու օր առաջ զգալի ստորգետնյա ցնցումներ էին գրանցվել Թուրքիայի արևմտյան Բալըքեսիր նահանգում:






































