Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ծաղկաձորում երկու տղամարդու մահվան առթիվ, Armenia Today-ին հայտնեց ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Շահվերդյանը:
Նա մանրամասնեց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։ Կատարվում է նախաքննություն։
Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ կառուցվող էլիտար թաղամասի մոտակայքում օգոստոսի 28-ին հայտնաբերվել էր տղամարդու 2 դի: Եվս 2 անձ դեպքի վայրից տեղափոխել էր «Հրազդան» բժշկական կենտրոն։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մահացածներն ու վիրավորները նշված վայրում երկաթե զրուցարան էին տեղադրել, երբ, հավանաբար, անզգուշաբար դիպչել էին 10 000 վոլտ լարման հոսանքի լարերին և հոսանքահարվել։






































