Արարատի մարզի գյուղերից մեկի տան տանիքում հայտնաբերվել է 13-ամյա տղայի դի՝ առաստաղից կախված վիճակում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ՆԳՆ-ն դեպքի մասին ահազանգն ստացել է մարտի 9-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում։ Նշվում է, որ 13-ամյա Սամվել Վ.-ի դին հայտնաբերել են ընտանիքի անդամները։
Դեպքի փաստով քննչական վարչությունում «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ
Հուլիսի 19-ին Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Արա Ք․-ն լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել, հայտնել է...




































