Երևանի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Հրդեհի մասին ծառայությունը տեղեկություններ էր ստացել ժամը 12:44-ին:
Ըստ գերատեսչության՝ հրդեհի կանչով դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։15-ին, մարվել՝ 13:35-ին, ասված է հաղորդագրության մեջ։