Փետրվարի 24-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Մաշտոցի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Փակ շուկայի» դիմացի գետնանցումը ողողվել է ջրով, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ նշված հատվածով քաղաքացիների տեղաշարժն արգելված է, քանի որ թեև փրկարարները հեռացնում են ողողած խմելու ջուրը, այն շարունակում է իր հոսքը:
«Նշված ստորգետնյա անցումի բացումը տեղի էր ունեցել ամիսներ առաջ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարում էր, թե եվրոպական շատ երկրներ կերազեն նման ստորգետնյա անցում ունենալու մասին։ Պետք է պարզվի՝ «Վեոլիա ջո՞ւրն» է մեղավոր, թե՞ Երևանի քաղաքապետարանը»,- գրում է աղբյուրը։ 
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ
Երևանում չորացած արմատով հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ, հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ ժամը 21:40-ի սահմաններում ահազանգ...






































