Հայաստան-Վրաստան սահմանին՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք 3,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեչսության՝ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 22:44-ին, օջախի 10 կմ խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժն զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մառզի՝ Պաղաղբյուր և Նորամուտ գյուղերում 3 բալ ուժգնությամբ:






































