Հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են Քասախ բնակավայրի Գևորգ Չաուշի փողոցում գտնվող գազալցակայաններից մեկի սպասասրահում բռնկված հրդեհը, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգն ստացվել է ժամը 17։16-ին, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Նախնական տվյալներով՝ այրվել է գազալցակայանի սպասասրահը և կից սենյակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։32-ին, մարվել՝ ժամը 17։44-ին։






































