Դեկտեմբերի 27-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, ժամը 11:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 52 կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Տառերի պուրակի» հարևանությամբ, բախվել են Թուրքիայի քաղաքացի 56-ամյա Բիլգին Ադնանի վարած Samro մակնիշի կցորդիչով բեռնատարը, Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Արսեն Հ.-ի վարած MAN մակնիշի ավտոքարշակը և ձնամաքրման աշխատանքներ կատարող տրակտորը, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է տրակտորի վարորդի ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ ճանապարհը պատված էր ձյան շերտով։






































