Փրկարարները Տավուշի մարզում հայտնաբերել են մոլորված ծնողներին և նրանց երեք երեխային, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչությունից մանրամասնել են, որ ժամը 19։07-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին կնոջ և երեխաների հետ Մաթոսավանք վանական համալիր տանող անտառամիջյան ճանապարհին մոլորվել է:
Նշվում է, որ տվյալ վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց ավտոմեքենայի մոտ:





































