• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 00:00
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Մարդու մասին խոսում են նրա գործերը». Հայաստանում Սամվել Կարապետյանի մասին ֆիլմ է նկարահանվել

Էքսկլյուզիվ, Հասարակություն, Տնտեսություն,
30 Օգոստոս 2024 08:05
ShareShareShare
telegram

Հայաստանում ֆիլմ է նկարահանվել հայազգի գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի մասին, որին Forbes-ը բիզնես կենտրոնների շինարարության և հասարակական ​​հատվածում լայնածավալ նախագծերի համար ներառել է «ռուսական անշարժ գույքի արքաների» վարկանիշում։ «Սամվել Կարապետյանի 10 լուսանկարները» փաստագրական ֆիլմի հեղինակն Alpha Cinema Production-ն է։

Կարապետյանը Forbes-ի վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է 2010 թվականից։ 2023 թվականին Forbes-ի ամենահարուստ ռուսների վարկանիշում, որում ներառված է 110 ռուս միլիարդատեր, նա զբաղեցրել է 48-րդ հորիզոնականը։ Գործարարի կարողությունը գնահատվել էր 2,7 միլիարդ դոլար։ 2022 թվականին Կարապետյանն զբաղեցրել էր վարկանիշի 82-րդ տեղը, իսկ նրա կարողությունը գնահատվել էր 1,1 միլիարդ դոլար։

«Տաշիր» ընկերությունների խումբը միավորում է ավելի քան 200 ընկերություն, իսկ 2023 թվականի վերջում նրա ընդհանուր եկամուտը կազմել է 225 միլիարդ ռուբլի, ասվում է ֆիլմում։ 2023 թվականի դրությամբ՝ Ռուսաստանի 13 քաղաքներում, ինչպես նաև Երևանում ընկերությունը ղեկավարում է 16 «Ռիո» առևտրի կենտրոն։

Հեղինակների գնահատմամբ՝ Հայաստանում և Ռուսաստանում ընկերությունների խմբում աշխատում է շուրջ 45 հազար մարդ։

Կարապետյանը հայ գործարար է, որը հաղթահարելով դժվարությունները` զրոյից բիզնես է ստեղծել և Ռուսաստանում հասել ամենաբարձր պաշտոնների։ Ֆիլմում պատմում են, որ նա հոգ է տանում Հայաստանում շինարարության զարգացման և իր հայրենակիցների բարօրության մասին՝ դառնալով մեր ժամանակների երեք հայ նշանավոր գործարար-բարերարներից մեկը՝ Քըրք Քըրքորյանի և Էդուարդո Էռնեկյանի հետ։

«Այս երկար ու դժվարին տարիներին նա չի փոխել ո՛չ սկզբունքները, ո՛չ հայացքները, ո՛չ ընկերներին»,- ասվում է ֆիլմում, որը պատմում է Կարապետյանի անցած ուղու, նրա ձեռքբերումների և բարեգործության մասշտաբների մասին։

Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ. բիզնես և առաջընթաց Ռուսաստանում

Հայաստանի համար դժվարին տարիներին՝ 90-ականներին, եղբայրներ Սամվել և Կարեն Կարապետյանները Մոսկվա տեղափոխվելու կարևոր որոշում են կայացրել։ Բայց նրանք երկար չեն մնացել մայրաքաղաքում, ընտրել են մեկ այլ քաղաք՝ Կալուգան, որտեղ շուտով սկսել են հայտնվել Սամվելի առաջին փոքրիկ խանութները։ Որոշ ժամանակ անց նա ստեղծել է իր առաջին ընկերությունը՝ «Տաշիր»-ը, որն աշխարհագրորեն գտնվում էր մայրաքաղաքում։

Գործարարը շարունակել է ավելի զարգանալ. 1997 թվականին ձեռք է բերել «Կալուգագլավսնաբ» ընկերությունը։ Որոշ ժամանակ անց Կալուգայում գնել է ևս մի քանի ձեռնարկություն։ 2003 թվականին սկսել է հետաքրքրվել Մոսկվայի անշարժ գույքի շուկայով։ Ամեն ինչ սկսվել է Սևաստոպոլի պողոտայում գտնվող հողատարածքից։

Մի քանի տարի անց այնտեղ հայտնվել է «Ռիո» ցանցի առաջին առևտրի կենտրոնը։ Նոր օբյեկտներ են կառուցվել նաև Կալուգայում։ Կարապետյանի ընկերությունը հիմնել է երկու խոշոր առևտրային համալիր, երեք բիզնես կենտրոն և շահագործման է հանձնել 40 հազար քմ բնակարան։ Բիզնեսմենը նաև վերակառուցել է Կալուգայի կենտրոնում գտնվող հրապարակներից մեկը։

2000 թվականին Կարապետյանն ստեղծել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, որի գոյության ընթացքում Ռուսաստանում բազմաթիվ նախագծեր ֆինանսավորվել են նրա միջոցներով։ Առավել նշանակալիցներից են մասնակցությունը Կրոնշտադտի ծովային տաճարի վերականգնմանը և Արկադի Ռայկինի անվան մշակույթի, արվեստի և զվարճանքների կենտրոնի ստեղծմանը։

1 մլրդ դոլար ավանդ՝ Հայաստանի զարգացման ու մարդկանց կյանքի որակի բարելավման գործում

«Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումները Հայաստանի տնտեսությունում վերջին 20 տարիների ընթացքում կազմել են շուրջ 1 մլրդ դոլար։

2015 թվականին «Տաշիրը» ձեռք է բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, և հետևողականորեն արդիականացնում է համահայկական էլեկտրացանցը, ներդնում ժամանակակից տեխնոլոգիաներ ու սարքավորումներ։ Այստեղ աշխատում է մոտ 7500 մասնագետ՝ սպասարկելով ավելի քան 1 միլիոն բաժանորդի։ «ՀԷՑ»-ը երկրի խոշորագույն հարկատուներից է և զգալի ներդրում ունի Հայաստանի պետբյուջեի համալրման գործում։

- «Կասկադ» տեխնոլոգիաների և համակարգերի գործարանի հիմնումը, որը մասնագիտացած է ժամանակակից բարձր տեխնոլոգիական էլեկտրական սարքավորումների արտադրությամբ և լուրջ ներդրում է երկրի տնտեսության մեջ։

- 2010 թվականին Երևանի կրկեսի գնումը և վերակառուցումը։

- Միայն վերջին տարիներին ստեղծվել է ավելի քան տասը ձեռնարկություն՝ շուրջ 2000 նոր աշխատատեղով։

- Աջակցություն «Հայաստան» համահայկական հիմնադրամին. 2009-2023 թվականներին «Տաշիրը» հիմնադրամին է փոխանցել ավելի քան 18 մլն դոլար։

Ամեն ինչ ժողովրդի համար․ 180 մլն դոլարի չափով օգնություն կարիքավորներին

Անցած տարիների ընթացքում «Տաշիր» հիմնադրամը Հայաստանին տրամադրել է 180 միլիոն դոլար՝ բացառապես բարեգործական նպատակներով։ Հիմնադրամի ծրագրերից են․

- Էլեկտրաէներգիայի դիմաց պարտքերի ներում և անապահով ընտանիքներին անվճար էլեկտրաէներգիայի մատակարարում։

- Արցախի երեխաների նպաստ. ընտանիքում ծնված յուրաքանչյուր չորրորդ երեխային վճարվել է միանվագ նպաստ՝ 4000 դոլարի չափով։

- Աջակցություն Լոռու մարզի համայնքներին։

- Գյումրու և Վանաձորի ընտանիքներին բնակարանների նվիրաբերում։

- Արցախից բռնի տեղահանված ավելի քան 1500 ընտանիքի բնակարաններով ապահովում։

- Աջակցություն Վանաձորի և Սպիտակի մանկատներին։

Քաղաքային տարածքի զարգացում. 70 մլն դոլար Հայաստանում և Արցախում սոցիալապես կարևոր օբյեկտների կառուցման և վերակառուցման համար

Անցած 20 տարիների ընթացքում «Տաշիր» ընկերությունների խումբը 70 միլիոն դոլար է ներդրել Հայաստանում և Արցախում ներկայացուցչական պետական ​​շենքերի կառուցման և վերակառուցման համար։ Տաշիր քաղաքում բարեկարգվել է քաղաքային այգին և կառուցվել երիտասարդական կենտրոն, վերանորոգվել են կենտրոնական պողոտան, տների ճակատները, պատերը, փողոցները:

2009-2010 թվականներին «Տաշիր» հիմնադրամը մասնակցել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի գլխավոր մասնաշենքի վերակառուցմանը։ Կարապետյանի աջակցությամբ կառուցվել և վերանորոգվել են բազմաթիվ եկեղեցիներ: Գործարարի միջոցներով Երևանի կենտրոնում վերակառուցվել է Հյուսիսային պողոտան, բարեկարգվել կանաչ տարածքները, այդ թվում՝ ստեղծվել է «Նոր Երևան» այգին՝ (սկսվում է Մաշտոցի պողոտայից և հասնում մինչև գլխավոր փոստային բաժանմունք) երգող շատրվաններով և լուսաերաժշտական շոուներով:

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում բժշկական կենտրոնի կառուցման համար Կարապետյանը հատկացրել է 25 մլն դոլար։ 

Աջակցություն Հայաստանում սպորտի զարգացմանը․  12 մլն դոլար՝ ըմբշամարտի ֆեդերացիային և նոր կյանք՝ «Արարատ-Արմենիային»

Վերջին ութ տարիների ընթացքում գործարարը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում ներդրել է մոտ 12 մլն դոլար։ Այս տարիների ընթացքում հունահռոմեական և ազատ ոճի հայ ըմբիշները միջազգային մրցաշարերում նվաճել են 200-ից ավելի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։

2017 թվականին նա ձեռք է բերել «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը, որից հետո ակումբը նոր կյանք է ստացել։ 2019 թվականին «Արարատ-Արմենիան» դարձել է Հայաստանի չեմպիոն։ Ակումբը նաև առաջին հայկական թիմն է, որը դուրս է եկել Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ։

Կարդացեք նաև

«Հայաստանի բարգավաճման համար ստեղծել պայմաններ». Սամվել Կարապետյանի կյանքի կանոնները

«Հայաստանից լավ լոգիստիկ հանգույց սարքել»․ ինչ են խոսել Armenian Business Forum 2024-ում

telegram
Tags: АрменияՀայաստանՍամվել ԿարապետյանՍամվել Կարապետյանի 10 լուսանկարներըՏաշիրՏաշիր ընկերությունների խումբ

Հարակից հրապարակումներ

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37

Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակների դեպքերի վերաբերյալ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության...

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26

«Վեոլիա Ջուր» ընկերությունը մեկնաբանել է վերջին օրերին խմելու ջրի վատ որակի վերաբերյալ հանրային տիրույթում և սոցիալական ցանցերում տարածվող պնդումները։ Ընկերությունը...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

20 Հուլիս 2026 16:00

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 20-ին, կազմել է 365,94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,92 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

20 Հուլիս 2026 13:53

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

20 Հուլիս 2026 13:49

Անհետ կորած զինծառայողների ծնողները  ինքնուրույն կորոնեն որդիներին

Անհետ կորած զինծառայողների ծնողները ինքնուրույն կորոնեն որդիներին

20 Հուլիս 2026 12:58

Անհետ կորած զինծառայողների ծնողները ակցիա են իրականացրել Կառավարության շենքի մոտ և մեկ շաբաթ ժամանակ են տվել ՀՀ իշխանություններին՝ իրենց որդիների...

Load More
Xosum
  • Լուրեր
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17
СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37
Власти предупредили о резком повышении уровня воды в реках Армении из-за циклона

Դատարանը Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Քյոխի մասին տեղեկությունները

20 Հուլիս 2026 18:29
Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Արեգնազ Մանուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա երկամսյա կալանքի որոշումը

20 Հուլիս 2026 18:17
Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

20 Հուլիս 2026 17:32
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30
ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

20 Հուլիս 2026 16:21
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

20 Հուլիս 2026 16:00
ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

20 Հուլիս 2026 15:35
ՀԿԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին

«Ուժեղ Հայաստանի» համակիրներ են ձերբակալվել․ ՀԿԿ

20 Հուլիս 2026 15:17
Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

20 Հուլիս 2026 15:00
Лапшин обсудил с МИД Канады применение санкций против азербайджанских чиновников

Լապշինը դատական հայցով է սպառնացել ՀՀ-ին՝ երկիր մուտքն արգելելու համար

20 Հուլիս 2026 14:41
Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

20 Հուլիս 2026 14:15
Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

20 Հուլիս 2026 14:11
Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

20 Հուլիս 2026 13:53
Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

20 Հուլիս 2026 13:49
Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

20 Հուլիս 2026 13:46
Пострадавшим при атаках на склады селлерам Wildberries предоставят льготы

Wildberries-ը հերքել է ԱԹՍ-ների պատճառով «Կոլեդինո» պահեստից տարհանման լուրը

20 Հուլիս 2026 13:12
Անհետ կորած զինծառայողների ծնողները  ինքնուրույն կորոնեն որդիներին

Անհետ կորած զինծառայողների ծնողները ինքնուրույն կորոնեն որդիներին

20 Հուլիս 2026 12:58
СМИ: КГД под конец года усилил налоговое давление на бизнес в общинах Армении

Ժամանցի կենտրոնում 300 մլն դրամի ստվերային շրջանառություն է բացահայտվել. ՊԵԿ

20 Հուլիս 2026 12:45
Անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)

Անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)

20 Հուլիս 2026 12:40
Բախումներ Բուենոս Այրեսում՝ Արգենտինայի պարտությունից հետո

Բախումներ Բուենոս Այրեսում՝ Արգենտինայի պարտությունից հետո

20 Հուլիս 2026 12:35
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ
Պատահար

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49

Երևանում չորացած արմատով հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ, հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ ժամը 21:40-ի սահմաններում ահազանգ...

Read moreDetails
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ
Իրավունք

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48

Գործարար Տիգրան Արզաքանցյանի նախկին կինը՝ Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան նախկին ամուսնու որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի և Նաիրա Խաչատրյանի դեմ,...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ