Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան+2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 11:19

Արևելյան աստղագուշակ 2025․ ո՞ր կենդանու տարին ենք դիմավորում

Արևելյան աստղագուշակ 2025․ ո՞ր կենդանու տարին ենք դիմավորում

Չինական (արևելյան) աստղագուշակի համաձայն՝ 2025-ին օձի տարի է, գրում է The voice ամսագիրը։

Որպես կանոն, մեծամասնության համար սողունը կապված է ոչ այնքան հաճելի հույզերի հետ՝ առաջացնելով վախ կամ զզվանք: Այդուհանդերձ, չինական ավանդույթի համաձայն՝ 2025 թվականի խորհրդանիշը, ըստ արևելյան աստղագուշակի, լուսավորության, իմաստության, կենսունակության և բուժիչ ուժի աղբյուր է: Նրան բնութագրում են խորամանկությամբ, գերազանց ինտուիցիայով, խելքով, նվիրվածությամբ։

Արդարության համար հարկ է նշել, որ այս կենդանին հաճախ հանդես է գալիս որպես խաբեության, չարի, երկերեսանիության և նույնիսկ մահվան նշան: Արևելյան աստղագուշակի կանխատեսումներով՝ 2025 թվականին կարևոր է լիելու կենդանուն բնորոշ հնարամտությունը, ինչը հմտորեն համատեղում է մենակությա և մանրակրկիտ եզրակացությունների հնարավորության հետ: Մի մոռացեք, որ հարձակման ժամանակ օձը ոչինչ չի խնայում, բայց հազվադեպ է առաջինը հարձակվում:

Այս անգամ 2025 թվականը մեզ կբերի կանաչ փայտե օձ: Նախորդ նման տարին 1965-ն էր։ Չինաստանում այս տարրը կապված է նոր օրվա ծննդյան հետ, իսկ կանաչ փայտը ծառն է, որը հանդես է գալիս որպես գարնան խորհրդանիշ՝ բնության վերածնունդ: Փայտե օձի էներգիան ներկված է կանաչ գույնով, ինչը նշանակում է մաքրություն, ազատություն և առողջություն:

Կանաչ փայտե օձի տարին կսկսվի 2025 թվականի հունվարի 29-ին։ Օձը խոստանում է մեծ փոփոխություններ և դժվարություններ: Գլոբալ առումով, ըստ ամսագրի,մեզ սպասում են բազմաթիվ կարևոր քաղաքական իրադարձություններ։ Ըստ աստղագուշակների՝ հիմնականը տեղի կունենա օգոստոսին:

Կանաչ փայտե օձի տարին հիանալի է նոր ծանոթությունների, կապերի հաստատման, ընտանեկան հարաբերությունների ամրապնդման և երեխաներ ունենալու համար: Տարին բարենպաստ է նրանց համար, ովքեր կարողանում են փոխզիջումներ գտնել և հարաբերություններում ձգտում են հավասարակշռության։ Մասնագիտական աճի հասնելու համար կարևոր է համբերատար լինել և հարմարվել փոփոխվող պայմաններին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+