• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Հունիս 2026 23:16
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Մեզ արգելում են օդանավակայան մուտք գործել»․ տաքսու վարորդներն ԱԺ-ում են

Տնտեսություն,
25 Նոյեմբեր 2024 14:37
ShareShareShare
«Մեզ արգելում են օդանավակայան մուտք գործել»․ տաքսու վարորդներն ԱԺ-ում են
telegram

Անհատ տաքսու վարորդներն առանց լիցենզիայի չեն կարողանում ծառայություն մատուցել «Զվարթնոց» օդանավակայանում, այդ մասին Ազգային ժողովում՝ խորհրդարանականների հետ փակ հանդիպումից առաջ, լրագրողներին հայտնել են վարորդները։

Խոսքը, մասնավորապես, այն վարորդների մասին է, որոնք տասնյակ տարիներ ծառայություն են մատուցել օդանավակայանում։

Վարորդները եկել են խորհրդարան՝ պարզաբանում պահանջելու կիրառվող արգելքի վերաբերյալ, որը, նրանց խոսքով, որևէ որոշման կամ փաստաթղթի մեջ ամրագրված չէ։ Նրանք հանդիպել են «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» խբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հետ։

«Տաքսի ծառայություն մատուցելու ընթացքում մարդիկ դարձել են մշտական հաճախորդներ։ Մարդիկ զանգում են ու ցանկանում օգտվել մեր ծառայությունից կամ ինչ-որ մեկին առաջարկում են, որ մեզ դիմեն։ Մենք գալիս ենք օդանավակայան մարդկանց դիմավորելու, ասում են՝ չեք կարող մտնել, ու որևէ պարզաբանում չեն տալիս»,- լրագրողներին ասել է վարորդներից մեկը։

Նրա խոսքով՝ արգելքն իշխանությունները բացատրում են «ապօրինի տաքսի ծառայություն մատուցելու» հանգամանքով։

«Ոստիկանությունից ասում են, որ պետք է թույլտվություն լինի։ Պատճառաբանում են, որ ապօրինի ծառայություն ենք մատուցում, ինչը որևէ տեղ գրված չէ»,- հավելել է վարորդը։

Նա նշել է, որ առանց որևէ խոչընդոտի օդանավակայանում տաքսի ծառայություն մատուցելու համար պետք է լիցենզիա ստանալ, ինչը, սակայն, խնդիր է, քանի որ նաև մեծ ծախսեր է պահանջում։

«Օդանավակայանում լիցենզիա ստանալը մեծ խնդիր է։ Այնքան մեծ, որ բոլորս պետք է նոր՝ գործարանային վառելիքով ավտոմեքենա ունենանք, իսկ մենք օրվա հացի խնդիր ենք լուծում ու կուտակած գումար չունենք։ Խոսքը 200-300 ընտանիքի մասին է։ Մարդիկ 30, 40 տարի զբաղվել են նույն գործով, իսկ հիմա իրենց ասում են՝ գնացեք․․․»,- ասել է նա։

Վարորդը տեղեկացրել է, որ պարզաբանումներ ստանալու համար դիմել են ոստիկանություն, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն դեռ արձագանք չկա։

Հանդիպումից հետո Մինասյանը նշել է, որ մանրամասն քննարկել են տաքսու վարորդների բարձրաձայնած խնդիրները և պայմանավորվել, որ նրանք պետք է առաջարկների փաթեթ ներկայացնեն։

«Պայմանավորվածության համաձայն՝ առաջիկա 10 օրվա ընթացքում մեր քաղաքացիները կամ նախկինում տաքսի ծառայություն մատուցող մեր հայրենակիցներն առաջարկների փաթեթ պետք է մշակեն: Օրենքի կարգավորման առումով կա որոշակի անհամարժեքություն, բայց դա գալիս է ոչ միայն օրենքը մշակողներից, այլև ծառայություն մատուցող սուբյեկտների ձևավորված մշակույթից: Եթե մեր խնդիրը որակյալ ծառայություններ մատուցելու մեջ է, մեր քաղաքացիները, ովքեր այդ գործունեությունն իրականացնում են, իրենք էլ պետք է նպաստեն արդյունավետ համակարգի ձևավորմանը»,- ասել է Մինասյանը։

Թունյանի խոսքով՝ օրենքն ընդունվել է այն կիրառելու համար, ըստ այդմ՝ չեն կարող ընդունել վարորդների այն առաջարկը, որը կապված է սահմանափակումները ժամանակավորապես չկիրառելու հետ։

«Որոշումը կայացվել է և օրենքը գործելու է, քանի որ օրենքն ընդունվել է կիրառման համար: Ընդ որում՝ օրենքը չի արգելում որևէ մեկին տաքսի վարել: Թեպետ առկա են վերջնական որոշման հետ կապված դժգոհություններ, բայց, արդյունքում, ամեն ինչ պետք է լինի կանոնակարգված և հստակ սահմանված, ինչը կնպաստի բոլորի համար ընդունելի կարգի հաստատմանը: Կարևորը հարցերի շուրջ ընդհանուր որոշումներ ունենալն է, ընդհանուր համաձայնությունը»,- հավելել ՔՊ պատգամավորը։

2021-ին ԱԺ-ն ընդունել էր օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում էր կանոնակարգել օդանավակայանների տարածքում տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը։ Մասնավորապես, սպասարկման որակը բարձրացնելու համար օդանավակայանի մարդատար տաքսիներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար վարորդները պետք է ունենան Ա տիպի լիցենզիա, որի պետական տուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում է տարեկան 200 000 դրամ:

telegram
Tags: Արգելքտաքսու վարորդներօդանավակայան

Հարակից հրապարակումներ

Вице-премьер РФ пригрозил Армении пошлинами и ростом цен на газ при курсе на ЕС

ԵԱՏՄ-ն մինչև դեկտեմբեր կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցությունը սառեցնելու հարցը․ Օվերչուկ

04 Հունիս 2026 18:39

Ռուսաստանը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս երկրները մինչև դեկտեմբեր կուսումնասիրեն միավորմանը Հայաստանի անդամակցության կասեցման հնարավորությունը։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտարարել...

СМИ узнали о планах властей Армении прекратить программу помощи арцахцам

Կառավարությունը կների արցախցիների մի շարք վարկային պարտավորություններ

04 Հունիս 2026 16:45

Կառավարությունը որոշել է մի շարք վարկային պարտավորություններից ազատել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին, համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 27-ին։ Խոսքն այն...

ЦБ Армении: курсы валют на 12 января

Տարադրամի փոխարժեքը հունիսի 4-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

04 Հունիս 2026 16:00

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 4-ին, կազմել է 368,59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,07 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Шойгу: власти Армении ищут поддержки у «источника угроз»

Հայաստանը շուրջ 700 մլն դոլար կկորցնի ՌԴ-ում իր գյուղմթերքի չիրացման դեպքում. ՌԴ ԱԽ

04 Հունիս 2026 12:17

Հայաստանն ավելի քան 700 մլն դոլար (ավելի քան՝ 250 միլիարդ դրամ - խմբ.) կկորցնի, եթե իր գյուղատնտեսական արտադրանքը չիրացվի Ռուսաստանում,...

Կառավարությունը կփոխհատուցի պտուղբանջարեղեն և ծաղիկ արտահանողներին

04 Հունիս 2026 11:51

ՀՀ կառավարությունը նախատեսում է պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին հունիսի համար փոխհատուցել ծախսերի մի մասը՝ արտադրանքն այլընտրանքային շուկաներ մատակարարելու դեպքում: Որոշումն...

Ջերմոցատերերը կառավարությունից իրենց խնդիրների լուծման հստակ պատասխան չեն ստացել. ԶԼՄ

Ջերմոցատերերը կառավարությունից իրենց խնդիրների լուծման հստակ պատասխան չեն ստացել. ԶԼՄ

04 Հունիս 2026 10:04

Խոշոր ջերմոցատերերը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ հանդիպմանը պահանջել են լուծել դեպի Ռուսաստան արտադրանքի արտահանման խնդիրը, սակայն պատասխան են...

Load More
Xosum
  • Լուրեր
Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որտեղ Փաշինյանը թղթի վրա չի գրի՝ ով ինչքան է նստելու

Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որտեղ Փաշինյանը թղթի վրա չի գրի՝ ով ինչքան է նստելու

04 Հունիս 2026 22:51
Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

04 Հունիս 2026 21:53
Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3350-ը

Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3526-ի

04 Հունիս 2026 21:35
8 տարում 59 դպրոց են կառուցել, այս տարի 230-ը փակում են․ Ծառուկյան

8 տարում 59 դպրոց են կառուցել, այս տարի 230-ը փակում են․ Ծառուկյան

04 Հունիս 2026 21:08
Չկա Նիկոլ, չկա պատերազմ, կա Հայաստան․ Քոչարյանը՝ Սևանում

Չկա Նիկոլ, չկա պատերազմ, կա Հայաստան․ Քոչարյանը՝ Սևանում

04 Հունիս 2026 20:26
Минобороны Армении сообщило о смерти военнослужащего в воинской части

ՊՆ-ն մեկնաբանել է ՀՀ ժամանողներին վարժական հավաքների ծանուցագրերի հանձնումը

04 Հունիս 2026 20:08
Կարող էին դեկտեմբերի 30-ին նման որոշում կայացնել, բայց հիմա են արել. Բագրատ Սրբազան

Կարող էին դեկտեմբերի 30-ին նման որոշում կայացնել, բայց հիմա են արել. Բագրատ Սրբազան

04 Հունիս 2026 19:22
Вице-премьер РФ пригрозил Армении пошлинами и ростом цен на газ при курсе на ЕС

ԵԱՏՄ-ն մինչև դեկտեմբեր կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցությունը սառեցնելու հարցը․ Օվերչուկ

04 Հունիս 2026 18:39
Վախի մթնոլորտ է, մեքենաս հրդեհելն իրենց վերջնական նպատակն էր․ Ալեքսանյան

Վախի մթնոլորտ է, մեքենաս հրդեհելն իրենց վերջնական նպատակն էր․ Ալեքսանյան

04 Հունիս 2026 18:31
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում (ուղիղ)

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում (ուղիղ)

04 Հունիս 2026 18:28
ԲՀԿ-ի հանրահավաքն Ազատության հրապարակում (ուղիղ)

ԲՀԿ-ի հանրահավաքն Ազատության հրապարակում (ուղիղ)

04 Հունիս 2026 18:20
Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

04 Հունիս 2026 18:15
Դատարանը 2 ամսով երկարաձգել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը

Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի

04 Հունիս 2026 18:13
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչին վերագրվող գործով 25 անձ է ձերբակալվել

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչին վերագրվող գործով 25 անձ է ձերբակալվել

04 Հունիս 2026 18:02
«Велосипеда не было» — Захарова отвергла связь отношений РФ и Армении с выборами

ՌԴ-ն ՀՀ նախընտրական արշավի հետ կապված քայլեր չի ձեռնարկել. Զախարովա

04 Հունիս 2026 17:42
СМИ узнали о планах властей Армении прекратить программу помощи арцахцам

Կառավարությունը կների արցախցիների մի շարք վարկային պարտավորություններ

04 Հունիս 2026 16:45
«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը (ուղիղ)

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը (ուղիղ)

04 Հունիս 2026 16:20
ЦБ Армении: курсы валют на 12 января

Տարադրամի փոխարժեքը հունիսի 4-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

04 Հունիս 2026 16:00
Կոնգոյում Էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել կարանտինային մեկուսարաններից. ԶԼՄ

Կոնգոյում Էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել կարանտինային մեկուսարաններից. ԶԼՄ

04 Հունիս 2026 15:23
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ն չի ցանկանում վերսկսել մարտական գործողություններն Իրանի դեմ. ԶԼՄ

04 Հունիս 2026 15:10
Եթե Փաշինյանն ինձ լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում․ Կարապետյան

Նախընտրական զառանցանք են տարածում իմ մասին․ Կարապետյան

04 Հունիս 2026 15:01
TRIPP-ի իրականացումը կասկածի տակ է մասնակիցների տնտեսական հետաքրքրության բացակայության պատճառով․ փորձագետ

ԱՄՆ-ից հավանություն են տվել TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծմանը

04 Հունիս 2026 14:53
Հիացած եմ մեր ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով․ Սամվել Կարապետյան

Հիացած եմ մեր ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով․ Սամվել Կարապետյան

04 Հունիս 2026 14:52
Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

Իրավապահները ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմնակիցներին

04 Հունիս 2026 14:50
Уроженца Арцаха

ՄԻԵԴ է ներկայացվել արցախցիների շուրջ 600 դիմում՝ գույքային հարցերով. Բեգլարյան

04 Հունիս 2026 14:43
ԵՄ-ն շուրջ 50 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին

ԵՄ-ն շուրջ 50 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին

04 Հունիս 2026 14:32
ՌԴ-ից ՀՀ եկողներին սպառնում են վարժական հավաքով․ Մանուկյան

ՌԴ-ից ՀՀ եկողներին սպառնում են վարժական հավաքով․ Մանուկյան

04 Հունիս 2026 14:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Իրանի հարցով  Թրամփի դեմ բանաձև է ընդունել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Իրանի հարցով Թրամփի դեմ բանաձև է ընդունել

04 Հունիս 2026 14:17
Իսրայելի հարվածների սրման ֆոնին Լիբանանում զոհվել է 31 մարդ

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ

04 Հունիս 2026 13:23
«Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը Երևանի արվարձաններում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը Երևանի արվարձաններում (ուղիղ)

04 Հունիս 2026 12:58
Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որտեղ Փաշինյանը թղթի վրա չի գրի՝ ով ինչքան է նստելու
Քաղաքականություն

Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որտեղ Փաշինյանը թղթի վրա չի գրի՝ ով ինչքան է նստելու

04 Հունիս 2026 22:51

Read moreDetails
Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)
Քաղաքականություն

Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

04 Հունիս 2026 21:53

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ