Հայաստանում գյուղատնտեսության բյուջեն ավելացել է 6-7 անգամ, ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
«2023թ․ գյուղատնտեսական ծրագրերի զարգացման համար նախատեսված բյուջեն կազմել է 41,58 մլրդ դրամ։ Համեմատության համար նշեմ, որ 2024-ին նախատեսել ենք ծախսել 44,05 մլրդ դրամ։ Գյուղատնտեսության ոլորտին հատկացվող բյուջեն կառավարությունը տարեցտարի ավելացնում է։ Կարող ենք ասել՝ միջինում ավելացել է 6-7 անգամ»,- ասել է նա։
Խոջոյանի խոսքով՝ 2024թ․ առաջին եռամսյակի տվյալներով՝ գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է գյուղատնտեսական համախառն արտադրանքի 3,4 տոկոս աճ։
«Մեր ծրագրերը մի փոքր սկսել են տարբերվել իրենց բնույթով։ Մեր նպատակը ռեսուրսախնայող տեխնոլոգիաների, գյուղատնտեսության զարգացմանը միտված անվտանգ հետագծերի սննդի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության նոր մշակույթի ձևավորմանն ուղղված ծրագրերն են»,- ասել է փոխնախարարը։
Նա նշել է, որ 2024թ․ Հայաստանից արտահանվել է շուրջ 62 000 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
ԵԱՏՄ-ն մինչև դեկտեմբեր կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հարցը. Օվերչուկ
Ռուսաստանը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս երկրները մինչև դեկտեմբեր կուսումնասիրեն միավորմանը Հայաստանի անդամակցության կասեցման հնարավորությունը։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտարարել...





































