Ներքին գործերի նախարարությունը խոշորամասշտաբ հանցավոր խմբավորում է բացահայտել, հայտնել է նախարարության կայքը։
Ըստ հրապարակման՝ կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները հանցավոր գործունեությամբ զբաղվող հերթական «զանգերի կենտրոնն» են բացահայտել, նշել են ոստիկանությունից։
Տուժածների ներկայացուցիչ, «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը 2025 թվականի նոյեմբերի 19-ին լրագրողներին տեղեկացրել էր, որ իրենց ՀԿ-ն կիբեռզեղծարարության ավելի քան 250 դիմում ունի ՀՀ քաղաքացիներից, որոնցից ավելի քան 70%-ը կապված է HelloBit-ի հետ։ Նրա տվյալներով՝ ընդհանուր առմամբ, տարբեր հարթակներում կիբեռհանցավորության զոհ է 20 000 ՀՀ քաղաքացի։
ՆԳՆ ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ բացահայտել է 2025թ. միջազգային կապեր ունեցող չորրորդ կիբեռհանցագործության «զանգերի կենտրոնը»։ Կառույցը հոկտեմբերի 30-ին զգուշացրել էր անձանց մասին, որոնք 5000 դրամի դիմաց պատրաստ են վաճառել իրենց բջջային հեռախոսահամարով ակտիվացրած հաղորդագրությունների հավելվածները։ ՆԳՆ-ից հորդորել էին քաղաքացիներին զերծ մնալ իրենց բջջային հեռախոսահամարներով կամ ուրիշների համար այլ հեռախոսահամարներով էջեր բացելուց։
ՆԳՆ-ն զգուշացրել էր HelloBit(y) ֆինանսական բուրգի սխեմայի ռիսկերի մասին և կոչ արել զերծ մնալ նման ռեսուրսներում «ներդրումներ» կատարելուց։
Կարդացեք նաև՝
«Շատ լավ պատրաստված են». մեդիափորձագետը՝ հայ օգտատերերի վրա հարձակումների նոր ալիքի մասին
HelloBit-ից ու զեղծարարություններից տուժածները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին





































