Սեպտեմբերի 14-ին Լոս Անջելեսում կայացել է 77-րդ Emmy մրցանակաբաշխությունը, հայտնի են հաղթողները, հայտնել է The Guardian-ը։
Դրամայի լավագույն սերիալ է ճանաչվել The Pitt-ը, իսկ կոմեդիայի անվանակարգում մրցանակակիր է դարձել The Studio-ն։ Limited or Anthology կատեգորիայում հաղթող է դարձել Adolescence սերիալը։
Դրամայում լավագույն դերասանի կոչմանն է արժանացել Նոա Ուայլը՝ իր The Pitt կերպարի համար։ Դրամայում լավագույն դերասանուհի անվանակարգի առաջին մրցանակիր է դարձել Բրիտ Լոուերին՝ Severance-ում խաղացած դերի համար։
Կոմեդիայի լավագույն դերասանուհի է դարձել Ջին Սմարթը՝ Hacks սերիալից, իսկ լավագույն դերասան՝ Սեթ Ռոգենը՝ The Studio-ում իր խաղի համար։






































