Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան+2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 11:02

Եկեղեցիների պահպանման աշխատանքներին 2025-ին ավելի քան 814 մլն դրամ կուղղենք․ ԿԳՄՍ նախարար

Եկեղեցիների պահպանման աշխատանքներին 2025-ին ավելի քան 814 մլն դրամ կուղղենք․ ԿԳՄՍ նախարար

2025 թվականին Հայաստանի իշխանություններն ավելի քան 814 միլիոն դրամ կհատկացնեն կրոնական կառույցների՝ եկեղեցիների և վանական համալիրների վերականգնման և վերանորոգման համար, ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա ընդգծել է, որ եկեղեցիների վերակառուցման մի քանի ընթացակարգ կա։

«Ունենք իրավիճակ, երբ պետությունը վերկանագնում է հենց պետության սեփականություն հանդիսացող եկեղեցին կամ վանական համալիրը։ Կան իրավիճակներ, երբ պետությունը վերականգնում է վանական համալիր, որը կա՛մ եկեղեցու սեփականությունն է, կա՛մ տրված է եկեղեցուն՝ անհատույց օգտագործման (նման ավելի քան 300 հուշարձան կա-նախարար)։ Այս առումով եկեղեցու հետ համակարգվում և համաձայնեցվում են աշխատանքները։ Ունենք նաև դեպքեր, երբ եկեղեցին է վերականգնում իր տիրապետման ներքո գտնվող հուշարձանները։ Այս պարագայում էլ իրենք նույնպես պարտավոր են նախագծերը ներկայացնել և համաձայնեցնել գիտամեթոդական խորհրդի հետ»,- մանրամասնել է նախարարը։

Նրա խոսքով՝ փաստը, որ որոշ եկեղեցիների շենքեր պատկանում են Հայ առաքելական եկեղեցուն, որևէ կերպ չի կաշկանդում պետությանը վերանորոգման աշխատանքներ իրականացնել։ «Այդ հուշարձաններն օրենսդրությամբ առաջին հերթին պետության հոգածության ներքո են», — հավելել է նա։

Նախարարը թվարկել է այն եկեղեցիների և վանական համալիրների ցանկը, որոնք վերանորոգվել են 2018-2024 թվականներին։ Նրա խոսքով՝ միայն 2018-ին կրոնական կառույցների վերանորոգման և վերականգնման աշխատանքների համար բյուջեից հատկացվել է ավելի քան 100 մլն դրամ։ Անդրեասյանը նաև շեշտել է, որ 2024-ից մեկնարկած աշխատանքներ կան, որոնք դեռ շարունակվում են։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին փոխարինելու կոչերից և հոգևորականների վերաբերյալ գրառումներից առաջ Փաշինյանը մայիսի 29-ին հայկական եկեղեցիները «չուլանոց» էր անվանել։ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ի պատասխան հայտնել էր, որ սրբավայրերի պահպանության առնչությամբ 2019-ից եկեղեցին մի շարք անգամներ դիմել է պետական մարմիններին, բայց արձագանք չի ստացել։

Կարդացեք նաև՝ 

Վարչապետն առաջարկել է ստեղծել Համակարգող խումբ՝ կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի համար

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+