Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+9°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 17:53

Կաննում տեղի է ունեցել «Բարև, ես եմ» ֆիլմի 4K վերականգնված տարբերակի պրեմիերան (լուսանկարներ)

Կաննում տեղի է ունեցել «Բարև, ես եմ» ֆիլմի 4K վերականգնված տարբերակի պրեմիերան (լուսանկարներ)

Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում «Դասականներ» բաժնում տեղի է ունեցել Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965 թ․) ֆիլմի 4K վերականգնված տարբերակի պրեմիերան՝ վերահաստատելով կինոաշխարհի մեծերի հետ նույն էկրանին ներկայացվելու մեր իրավունքը` Գոդարի, Օձուի, Ման Ռեյի, Ալֆրեդ Հիչքոքի կողքին, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Հայ կինոյի փառատոնային պատմության մեջ կես դար անց սա ֆիլմի վերադարձն էր աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոն, որտեղ «Բարև, ես եմ» ֆիլմը ներառված է եղել 1966թ․-ի մրցութային ծրագրում։ Ֆիլմը հանդիսատեսին ներկայացրել են «Դասականներ» ծրագրի համադրող Ջերալդ Դյուշասոն, Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը և խորհրդային կինոյի մասնագետ Ջոել Շապրոնը։ Ցուցադրությանը ներկա էր նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի «Marche du Film» կինոշուկային մասնակցությունը Հայ կինոյի 100-ամյակի պետական հոբելյանական ծրագրի շրջանակում է։

Ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» գեղարվեստական ​​ֆիլմը նկարահանվել է Արմենֆիլմ ստուդիայում։ Ֆիլմը մեծ տարածում է գտել խորհրդային տարիներին և հայկական և խորհրդային կինոյի դասականներից է։ Ֆիլմի վարկանիշը Kinopoisk-ում 7.6 է, IMDb-ում՝ 7.2։

Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Արմեն Ջիգարխանյանը, Ռոլան Բիկովը, Նատալյա Ֆատեևան, Մարգարիտա Տերեխովան։ Ֆիլմի սցենարը մասամբ հիմնված է հայ անվանի ֆիզիկոս, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր Արտյոմ Ալիխանյանի կյանքի պատմության վրա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+