Բազմադարյա պատմություն ունեցող մեր երկիրն ունի հարուստ խոհանոց, որը պահպանել է իր ավանդույթները և հասել մինչև մեզ։
Պատմական Հայաստանի տարբեր քաղաքներում տարածված են եղել այնպիսի ուտեստներ, որոնց բաղադրատոմսերը ոչ միայն համեղ են, այլև ունեն անչափ հետաքրքիր բաղադրություն։ Ձեզ ենք ներկայացնում պատմական Ուրֆա կամ Եդեսիա քաղաքում հայերի շրջանում մեծ տարածում ունեցող մի ուտեստ, որը կոչվում է Բորանի։ Այն նաև մեծ տարածում ունի Պարսկաստանում բնակվող հայերի շրջանում։
Անվանում՝ Բորանի, ծագում է Սասանյան Խոսրով արքայադստեր՝ Բուրանդուխտի անունից։ Քանի որ այս ուտեստի բաղադրիչներից մեկը մածունն էր, իսկ Բուրանդուխտն, ըստ ավանդազրույցի, շատ էր սիրում մածուն, որոշվում է այս ուտեստին տալ Բորանի անունը՝ ի պատիվ արքայադստեր։
Բորանին պատրաստվում է մսով և լոբիով, թեպետ բաղադրիչներին կարող է փոխարինել նաև բանջարեղենը։ Միակ գլխավոր պայմանն այն է, որ բոլոր բաղադրիչներն իրար են կապվում մածունի միջոցով։
Մածունի մեջ հարկավոր է մանրացնել շոգեխաշած բաղադրիչները և վերջում ավելացնել սխտոր և կանաչի։
Ահա ձեզ հետաքրքիր և հայկական ծագում ունեցող բաղադրատոմս։ Բարի ախորժակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



