Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+8°
  • Կապան+6°
  • Սևան+3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 11:47

Լույս է տեսել Արա Քեթիպեանի «Անդրկովկասում ադրբեջանցիների ագրեսիան հայերի դեմ (1905-1921)» գիրքը

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում մարտի 19-ին տեղի ունեցավ ավստրալահայ գրականագետ Արա Քեթիպեանի «Անդրկովկասում ադրբեջանցիների ագրեսիան հայերի դեմ» («Azeri Aggression against Armenians in Transcaucasia (1905-1921). Reports from the U.S. Press») անգլալեզու գրքի շնորհանդեսը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրքում ներկայացվում է ամերիկյան առաջատար վեց թերթերում («Նյու Յորք Թայմս», «Բոստոն Դեյլի Գլոբ», «Չիկագո Տրիբյուն», «Քրիստիան Սայենս Մոնիտոր», «Լոս Անջելես Թայմս», «Վաշինգտոն Փոստ») 1905-1921 թթ. հայերի դեմ թաթարների ագրեսիայի մասին պատմող հրապարակումները:

«Գրքում ներկայացված է Անդրկովկասում թաթարների հարձակումները հայերի վրա, մասնավորապես` Բաքվում, Շուշիում, Նախիջևանում և Զանգեզուրում: Գրքում հիշատակվում են նաև այլ շրջանների վրա հարձակումների մասին, սակայն կենտրոնացել եմ Անդրկովկասի վրա»,- ասաց Արա Քեթիպեանը:

Ըստ գրականագետի՝ իր նպատակն է ցույց տալու, որ ադրբեջանցիների հարձակումները նոր չեն, և Խորհրդային Միության կազմավորումից առաջ էլ նրանք հայերի դեմ հարձակումներ էին իրականացնում:

«Արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ միջազգային մամուլը և վերլուծաբանները անդադար գրում էին, որ Խորհրդային Միության փլուզումից հետո է հայ-ադրբեջանական հակամարտությունը սկսվել: Ես ցանկացել եմ ցույց տալ, որ այդ հարցը շատ ավելի հին է, և պատմությունը կրկնվում է: Այն ժամանակ էլ թուրքերը համագործակցում էին թաթարների հետ ընդդեմ հայերի, միջազգային հանրությունն անտարբեր էր, և որպես հարցի լուծման տարբերակ առաջ էր մղվում տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը»,- ընդգծեց Քեթիպեանը:

Արա Քեթիպեանը «Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն. Հաղոդումներ ամերիկյան մամուլում» («The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press») բազմահատորյակի համահեղինակն է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+