ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի, Շվեդիայի պաշտպանության նախարար Պալ Ջոնսոնի հետ և Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպումները կայացել են ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում։
Նշվում է, որ Լյուքսեմբուրգի ՊՆ ղեկավարի հետ նա պայմանավորվել է մոտ ապագայում համագործակցությանը հաղորդել գործնական ընթացք: Շվեդ նախարարի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարները:
Բելգիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ համագործակցությունն ունի մեծ հեռանկար, և պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակելու աշխատանքները փոխգործակցության զարգացման ուղղությամբ։
Այսօր ավելի վաղ Պապիկյանը պայմանավորվել էր համագործակցել իտալացի պաշտոնակից Գուիդո Կրոզետտոյի հետ։