«Մեր ձևով» շարժման ներկայացուցիչներն այցելել են Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին։
Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը լրագրողներին ասել է, որ 1988-ին տեղի ունեցածը դաս է, որը պարտավորեցնում է իշխանություններին և հասարակությանը լրջորեն զբաղվել սեյսմիկ անվտանգության հարցերով։
Նրա խոսքով՝ խնդիրն արդիական է ոչ միայն Գյումրիում, այլև Երևանում, որտեղ կա հին կառույցների խնդիրը։
Հոկտեմբերի 4-ին Գյումրիում բացվել էր շարժման գրասենյակը, որի նախաձեռնողը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն է։






































