Լեգենդար երգչուհի և դերասանուհի Շերը (իսկական անունը՝ Շերլին Սարգսյան-խմբ.) պատրաստվում է առաջին անգամ տեսախցիկով ամբողջությամբ բացահայտել իր կյանքի պատմությունը, հայտնում է The Sun-ը:
Sharing Her Story աշխատանքային վերնագրով սերիալը բաղկացած կլինի յոթ ժամանոց դրվագներից և կներկայացվի Netflix-ում 2026 թվականին։ Նախագիծը մանրամասն էքսկուրսիա կանցկացնի դեպի արտիստի վառ կարիերա և հարուստ անձնական կյանք: Շերն ամուսնացած է եղել երկու անգամ: Նա հաջողության է հասել ինչպես երաժշտության, այնպես էլ կինոյի մեջ:
Սերիալը կուղեկցվի նրա հուշերով, որտեղ Շերն անկեղծանում է իր առաջին ամուսնու՝ Sonny & Cher դուետի անդամ Սոնի Բոնոյի հետ բարդ հարաբերությունների, ինչպես նաև դժվար մանկության մասին:
Երգչուհին, որն այժմ 79 տարեկան է, կարևորել է այս նախագիծը: Նա նշել է, որ անհամբերությամբ սպասում է սերիալի թողարկմանը և իր վերջին ալբոմի վրա աշխատանքն ավարտին հասցնելուն։
«Ես ավելի մեծ եմ, քան այն մարդկանց մեծ մասը, ում հանդիպում եմ, բայց դա չի խանգարում ինձ ակտիվ լինել և ինչ-որ նոր բան ստեղծել»,- ասել է նա:
Սերիալը խոստանում է դառնալ նշանակալի մշակութային իրադարձություն՝ ներկայացնելով աշխարհի ամենահայտնի կատարողներից մեկի կյանքը նրա հայկական արմատների և անձնական պատմության տեսանկյունից:




































