Նիգերիայի Նիգեր նահանգի կաթոլիկ դպրոցի զինյալների կողմից նախորդ շաբաթ առևանգված 315 երեխայից 50-ը փախել է, հայտնում է BBC-ն՝ հղում անելով երկրի քրիստոնեական ասոցիացիային:
Երեխաները վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ: Ներկայում զինվորականների ղեկավարությամբ խոշոր որոնողափրկարարական գործողություն է իրականացվում մնացած 265 երեխայի և 12 ուսուցչի հայտնաբերման ուղղությամբ:
Նիգերիայի մի քանի նահանգի իշխանությունները կարգադրել են փակել դպրոցները երկուշաբթի օրը Նիգերում մարդկանց զանգվածային առևանգումից հետո: Ի պատասխան առևանգումների ալիքի՝ Նիգերիայի նախագահ Բոլա Տինուբուն կարգադրել է լրացուցիչ 30 000 ոստիկան հավաքել։
Ըստ գործին մասնակցող քրիստոնեական խմբի՝ աշակերտներին հաջողվել է փախչել ուրբաթից շաբաթ ընկած ժամանակահատվածում, ինչը որակվել է որպես իրենց առևանգողներից թաքնվելու համարձակ և ռիսկային փորձ:
Նիգեր նահանգի Պապիրի քաղաքի Սուրբ Մարիամի դպրոցից առևանգել էին 303 աշակերտ և 12 ուսուցիչ: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:






































