Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել Վաղարշապատում ընտրողներին կաշառք տալու և ստանալու դեպքերով հինգ անձանց վերաբերյալ։
Կոմիտեից Armenia Today-ին տեղեկացրել են, որ նրանց նկատմամբ կիրառվել են ազատությունից զրկման հետ չկապված խափանման միջոցներ։
«Հաղթանակ» դաշինքի ներկայացուցիչ Հրանտ Ավետիսյանը նոյեմբերի 18-ին Armenia Today-ին հայտնել էր, որ դաշինքի ավագանու անդամի թեկնածուների և կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո կան ձերբակալվածներ։
Վաղարշապատում նոյեմբերի 16-ին անցկացվել էին ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ։ Ընտրություններոմ «Հաղթանակ» դաշինքն ստացել էր 31,9% (10 050 ձայն) և զբաղեցրել երկրորդ տեղը՝ զիջելով «Քաղաքացիական պայմանագրին»։






































