13-ամյա հայ շախմատիստ Տիգրան Համբարձումյանը Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակներում անցկացված բաց կայծակնային շախմատի մրցաշարի չեմպիոն է հռչակվել, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Համբարձումյանը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր:
Մրցաշարին մասնակցել են 40 երկրի 288 շախմատիստ՝ առանց տարիքային սահմանափակումների։
Շախմատի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է Բուդվայում` հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 8-ը:






































