Հայ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը դուրս են եկել 2025 թվականի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի երկրորդ փուլ, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ՝ գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Ռոբերտ Հովհաննիսյանն իրենց հանդիպումներն ավարտել են ոչ ոքի՝ 1:1 հաշվով։ Հաղթողները կորոշվեն վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում, որը մեկնարկում է ժամը 13:30-ին, հայտնել են ֆեդերացիայից։
ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի մրցաշարն անցկացվում է նոյեմբերի 1-26-ը՝ Հնդկաստանի Գոա քաղաքում՝ նոկաուտ համակարգով, ներառում է ութ փուլ: Յուրաքանչյուր փուլում մասնակիցները խաղում են դասական երկու պարտիա: Եթե հաշիվը 1-1 է, արագ և բլից պարտիաներում հաղթողը որոշվում է թայ-բրեյքով:






































