Հոկտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
Շարմ էլ Շեյխում հայկական ու ադրբեջանական կողմերը քննարկել են գերիների հարցը։
Կալանավորվել են Արագածոտնի թեմի առաջնորդը, Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվը․ թեմի հաշվապահը տնային կալանքի տակ է։
Շահան արքեպիսկոպոսն Արամ Առաջինի անունից Փաշինյանին է փոխանցել նրա օրհնությունը։
Նարեկ Կարապետյանի փոխանցմամբ՝ Արամ Ա-ն իր հետ զրույցում նշել է, որ բանակցելու է Փաշինյանի հետ՝ եկեղեցու դեմ ճնշումների հարցով։
Արամ Ա-ն դատապարտել է հոգևորականների ձերբակալությունը։
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է։
Կալանավորվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետը և նրա որդին։
Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերացրել է Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ զենքի էմբարգոն։
Գազայում ուժի մեջ է մտել հրադադարը, պատանդներն ու դատապարտյալներն ազատ են արձակվել։
Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ ու ՌԴ նախագահները։
Ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև ակցիա է տեղի ունեցել։
Բեռնատարների վարորդներն ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ։
Ինը քաղաքական ուժ Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցելու դիմում է ներկայացրել։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 0։1 հաշվով պարտվել է Իռլանդիային։
Սոֆիա Ներսիսյանը կներկայացնի Ուկրաինան «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում։



































