ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով, Armenia Today-ին հայտնել է փաստաբան Արմեն Անդրիկյանը։
Նա մանրամասնել է, որ դատարանի որոշումը հրապարակվել էր հոկտեմբերի 6-ին։
«Քննչականը միջնորդել էր երկու ամսով կալանքի ժամկետը երկարաձգել, այն մասնակի է բավարարվել, երկարաձգվել է մեկ ամսով»,- ասել է Անդրիկյանը։
Պաշտպանը նաև հավելել է, որ մտադիր են հոկտեմբերի 13-ին վերաքննիչ բողոք ներկայացնել։
Օգոստոսի 8-ին դատարանը Հարությունյանին երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Նրան ձերբակալել էին ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։





































