Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը չի ցանկացել մասնակցել Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարին, բայց ուրախ է, որ մարդիկ համոզել են նրան մրցել, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Սեպտեմբերի 20-ին 18-ամյա Պետրոսյանը հաղթել էր որակավորման մրցաշարում և նվաճել Իտալիայում 2026 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Նրա մարզիչ Էթերի Տուտբերիձեի խոսքով՝ Պետրոսյանը մտադիր էր դուրս գալ մրցաշարից։
«Եթե ես չմասնակցեի, վատ կլիներ։ Պետք է օգտվել հնարավորությունից անկախ նրանից, թե որքան ես ուզում հանձնվել և պատկերացնել, թե ինչ կարող ես անել։ Բայց, բարեբախտաբար, կային մարդիկ, ովքեր ինձ խրախուսեցին և առաջ մղեցին»,- ասել է Պետրոսյանը։
Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 6-22-ը։
Ավելի վաղ Պետրոսյանը Կրասնոյարսկում տեղի ունեցած գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող էր դարձել։






































