ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճից տարբեր երկրների տասնյակ պատվիրակներ են դուրս եկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սկսել է ելույթ ունենալ, հայտնում է Associated Press-ը։
Իր խոսքում Իսրայելի վարչապետը պահանջել է, որ ՀԱՄԱՍ շարժումը անհապաղ վայր դնի զենքերը և ազատ արձակի իսրայելցի պատանդներին: Փոխարենը՝ Նեթանյահուն խոստացել է, որ նրանց կյանքը կխնայեն, և Գազայի հատվածում կդադարեն մարտերը:
Նեթանյահուն սեպտեմբերի 8-ին հայտարարել էր, որ Իսրայելը լայնածավալ ցամաքային գործողություն է սկսելու: Նա կոչ էր արել լքել Գազան, այնուհետև մեկնարկել էր ցամաքային հարձակումը Գազայի խորքերը:





































