Դանիայի Օլբորգ օդանավակայանի օդային տարածքը փակվել է տարածքում անօդաչու թռչող սարքի հայտնաբերման մասին հաղորդագրությունների պատճառով, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով Հյուսիսային Յուտլանդիայի ոստիկանական վարչության պետ Քրիստիան Թիլսթեդին։
Նշվում է, որ օդանավակայան են տեղակայվել լրացուցիչ ոստիկանական ուժեր։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դանիայի մի քանի օդանավակայանում մեկ շաբաթվա ընթացքում անօդաչու թռչող սարքերի ակտիվություն էր նկատվել։
Դանիայի պաշտպանության նախարար Տրոլս Լունդ Պոուլսենը հայտարարել էր, որ Դանիան որևէ ապացույց չունի օդանավակայանների մոտ նկատված անօդաչու թռչող սարքերի միջադեպերին Ռուսաստանի ենթադրյալ ներգրավվածության վերաբերյալ:





































