Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական օգնության առաջին երկու փաթեթները կներառեն Patriot հակաօդային պաշտպանության հրթիռներ և HIMARS հրթիռներ, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։ Այդ մասին նա հայտարարել է Կիևում Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նշվում է, որ Զելենսկին չի մանրամասնել, թե ԱՄՆ-ում ո՞վ է իրեն տրամադրել նման երաշխիքներ։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաստատել է Կիևին տրամադրվող ռազմական օգնության առաջին փաթեթը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից։ Սպիտակ տունը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկատվությունը։
Օգոստոսի սկզբին Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն գործարկում են Ուկրաինային PURL նախաձեռնության միջոցով աջակցելու նոր մեխանիզմ, որը նախատեսում է զենքի արագ մատակարարումներ դաշինքի երկրների կամավոր ներդրումների միջոցով։
Ավելի վաղ Reuters-ը գրել էր, որ ԱՄՆ-ն որոշել է ամբողջությամբ վերադարձնել և նույնիսկ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։




































