Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ նշանակվել է Հանրապետության նոր վարչապետ՝ Ֆրանսուա Բայրուի կառավարության հրաժարականից հետո, հայտարարել է Ելիսեյան պալատը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նշվում է, որ քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ խորհրդակցություններից հետո Լեկորնյուն պետության ղեկավարի հաստատմանը կներկայացնի իր ապագա նախարարների ցուցակը։
Լեկորնյուն «Վերածնունդ» կուսակցության անդամ է, որը Մակրոնը հիմնադրել է 2017 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ։ 2017 թվականից ի վեր նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ երկրի կառավարությունում։ 2020 թվականին նշանակվել է Անդրծովյան տարածքների նախարար։ 2022 թվականի մայիսից զբաղեցրել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնը։





































