Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ ներկայացնում է Միացյալ Նահանգները, զբաղեցրել է երկրորդ տեղը Սենթ Լուիսում կայացած «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ շախմատի մրցաշարում: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ֆաբիանո Կարուանան գլխավորում է լավագույն եռյակը, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը զբաղեցնում է երրորդ տեղը։
Արոնյանը հուլիսին հաղթել էր Լաս Վեգասում կայացած «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում։





































