Անցնել բովանդակությանը
Կիրակի, Նոյեմբերի 22
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+11°
  • Սևան+3°
  • 360.53 ▼ −0.41
  • 395.18 ▼ −2.07
  • 4.40 ▼ −0.01
  • 139.04 ▼ −0.13
Կիրակի, Նոյեմբերի 22 21:25

Մալանկարայի եկեղեցու առաջնորդը մտահոգված է Գարեգին Բ-ի շուրջ ստեղծված իրավիճակով

matfey-3
Vasily Mar Thoma Mathews III in Moscow

Մալանկարայի ուղղափառ ասորական եկեղեցու առաջնորդ Վասիլի Մար Թովմա Մատթեոս III-ը մտահոգություն է հայտնել Հայաստանի իշխանությունների կողմից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ երկրից դուրս գալու արգելքի կապակցությամբ, հայտնել է Մոսկվայի Հայոց եկեղեցին։

Նշվում է, որ նոյեմբերի 21-ին՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի 80-ամյակին նվիրված հանդիսությունների շրջանակում, Վասիլի Մար Թովմա Մատթեոս III-ը և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելել են Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր։ Պատվիրակության հետ հանդիպել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Պայծառակերպության մայր տաճարում տեղի է ունեցել համատեղ աղոթք, որից հետո պատվիրակությունն այցելել է «Տապան» թանգարան։

Հաղորդագրության համաձայն՝ Վասիլի Մար Թովմա Մատթեոս III-ը ափսոսանք է հայտնել, որ այցի շրջանակում չի կարող անձամբ հանդիպել Գարեգին Բ-ին՝ Հայաստանի իշխանությունների կողմից նրա՝ երկրից դուրս գալու անհիմն արգելքի պատճառով։ Մալանկարայի ուղղափառ ասորական եկեղեցու առաջնորդը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հույս հայտնել, որ ապագայում անմիջական շփման հնարավորություն կստեղծվի։

«Մեզ միավորում են մեկ հավատքն ու քրիստոնեական եղբայրության բազմադարյա կապերը։ Այս դժվարին ժամանակներում մենք աղոթում ենք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների համար և հայտնում նրանց մեր աջակցությունը»,- հաղորդագրության մեջ մեջբերվում են Վասիլի Մար Թովմա Մատթեոս III-ի խոսքերը։

Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների նկատմամբ քրեական գործը կապված է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ եպիսկոպոս Գևորգի (Արման Սարոյան)՝ պաշտոնում մնալու վերաբերյալ դատական որոշման կատարմանը ենթադրաբար խոչընդոտելու հետ։ Սարոյանը վիճարկել է իրեն պաշտոնից ազատելու որոշումը, որից հետո դատարանը ժամանակավորապես արգելել է խոչընդոտել նրա՝ թեմի առաջնորդի պարտականությունների կատարմանը։ Մեղադրանքի վարկածով՝ կաթողիկոսը և մյուս հոգևորականները խոչընդոտել են այդ որոշման կատարմանը։ Պաշտպանական կողմը մեղադրանքները համարում է պետության միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
  5. ՊՆ-ն հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունըՆոյեմբերի 18
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+