Երևանի թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են մինչև օգոստոսը ներառյալ իրացնել օրենքով իրենց հասանելիք արձակուրդը, քանի որ դրանից հետո հնարավոր է թույլ չտան արձակուրդ մեկնել` ընտրություններին պատրաստվելու պատճառով, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով թաղապետարաններում իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝աշխատակիցներին հավաստիացրել են, թե բոլոր թաղապետարաններին է նման հրահանգ տրվել։
Թաղապետարաններում չեն մանրամասնել, թե ինչ ընտրությունների են պատրաստվում և ինչ պետք է անեն աշխատակիցները դրանց ընդառաջ, հավելել է թերթը։
Խորհրդարանական հերթական ընտրությունները նախատեսված են եկող տարվա հունիսին։