Շուրջ 5000 մարդ սեփական ուժերով լքել է հունական Կրետե կղզու հարավ-արևելքը՝ բռնկված անտառային հրդեհների պատճառով, հայտնել է The Guardian-ը:
Բացի այդ, Հունաստանի իշխանությունները հայտնել են չորս բնակավայրում փրկարարների կողմից 1500 մարդու տարհանման մասին: Բնակիչներն ու զբոսաշրջիկները պատսպարվում են փակ մարզադաշտում, նրանցից ոմանք լքել են կղզին։
Հրդեհները տարածվել էին կղզու հարավ-արևելյան ափին գտնվող Իերապետրա առողջարանային քաղաքի մոտակայքից: Հրդեհը մարելու ուղղությամբ աշխատում է շուրջ 230 հրշեջ՝ 46 միավոր հատուկ տեխնիկայի կիրառմամբ:
Հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքով՝ հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում են ուժեղ քամիները, որոնք Բոֆորտի սանդղակով հասնում են 12 բալից 9-ի: Ըստ Բոֆորտի սանդղակի՝ նման քամու միջին արագությունը 75-88 կմ/ժ է, և այն բնորոշվում է որպես փոթորիկ։