«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետականացնելուն միտված օրինագծի երկրորդ ընթերցումն այսօր հետաձգվեց, քննարկումը կկայանա վաղը՝ հուլիսի 3-ին:
ԱԺ նիստը վարող փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտնեց, որ օրինագծի քննարկումը հանձնաժողովում շարունակվում է։
Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել էր օրինագիծը։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին առնչվող գործողությունների ֆոնին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18-ին հայտարարել էր, թե հասունացել է գործարարին պատկանող ընկերությունն ազգայնացնելու պահը, ապա հայտնել էր, որ պետականացման պլանը պատրաստ է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հուլիսի 1-ին խորհրդարանում ներկայացրել էր ՀԷՑ-ին առնչվող օրինագիծը, որը, ըստ ընդդիմադիր պատգամավորների, ընկերությունը «խլելու» նպատակ ունի։